Jump to content

Ձոն սիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձոն սիրո
ռուս.՝ Посвящение в любовь
Երկիր Ռուսաստան
Ժանրմելոդրամա
Թվական1994
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼև Ցուցուլկովսկի
Սցենարի հեղինակԼև Ցուցուլկովսկի
ԴերակատարներԻնոկենտի Սմոկտունովսկի
Տևողություն77 րոպե

«Ձոն սիրո» (ռուս.՝ «Посвящение в любовь»), 1994 թվականի ռուսական ֆիլմ։ Ֆիլմի հիմքում ընկած են Իվան Բունինի «Թեթև շնչառություն» (ռուս.՝ «Лёгкое дыхание»), «Ցուրտ աշուն» (ռուս.՝ «Холодная осень» և «Ռուսյա» պատմվածքները։

Ծեր գրողը զննում է մասունքներ, որոնք նրան հիշեցնում են անցած տարիների իրադարձությունների մասին։

Առաջին նովելում երիտասարդ գիմնազիստուհի Օլյա Մեշչերսկայան դավաճանում է իր սիրեցյալին՝ կապի մեջ մտնելով ուրիշի հետ, ում չի սիրում և մահանում է նրա ձեռքից։

Երկրորդ նովելում աղջիկը ռազմաճակատ է ճանապարհում փեսացուին, վերջինս նրան ասում է, որ իր զոհվելու դեպքում նա ուրախանա այստեղ՝ երկրի վրա, իսկ հետո իրենք կհանդիպեն այնտեղ՝ մյուս կյանքում։ Հետագայում նա սպանվում է, աղջիկը որոշ ժամանակ տառապում է նրա համար, ապա փորձում է կարգավորել իր կյանքը երկրի վրա։

Երրորդ նովելում (հիշողություն հիշողության մեջ) հերոսը կնոջը պատմում է մի աղջկա մասին, որին ինքը սիրել է, սակայն նրանց հարաբերություններին խանգարել է բռնապետ մայրը։

Ստեղծագործական խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ֆեոդորովը գրել է․ «Ավաղ, իմ կարծիքով՝ այս ֆիլմն արժանի է միայն ցավալի հիշատակման՝ դասական արձակի նուրբ քնարական մթնոլորտի փոխարեն մեր առջև ծանրակշիռ, վատ խաղարկված տեսարան է»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]